24.11.2024
Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ
prev Նախորդ նորություն

Ինչպես է ամբաստանյալ Սերժ Սարգսյանը դուրս եկել Հայաստանից. փաստաբանի պատասխանը

Դիզվառելիքի գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է Բրյուսելում, և ըստ պաշտոնական հաղորդագրության հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ:


Հատկանշական է, որ Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի երրորդ նախագահին մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու մեղադրանք է առաջադրել անցած տարվա դեկտեմբերի 4-ին։ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։


Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչպես է Սերժ Սարգսյանը հատել ՀՀ սահմանը, եթե նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Արդյոք փոխվե՞լ է խափանման միջոցը: Այս հարցն ուղղեցինք երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանին, որը նշեց՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը չի փոխվել, ուղղակի վարույթ իրականացնող մարմինը՝ տվյալ դեպքում դատարանը նրան թույլատրել է որոշ ժամանակով երկրից հեռանալ:


«Ստերագրությամբ չհեռանալու խափանման միջոցը նշանակում է, որ երկրից կարող ես հեռանալ միայն վարույթ իրականացնող մարմնի, տվյալ դեպքում դատարանի, թույլտվությամբ: Մենք ըստ կարգի դիմել են դատարան՝ որոշ ժամանակով Սերժ Սարգսյանին երկրից հեռանալու թույլտվության համար, ինչը և բավարարվել է: Աշխատանքային այց է, օրենքով սահմանված կարգով դիմել ենք դատարան և ստացել թույլտվություն, ինչը շատ տրամաբանական է», - VERELQ-ի հետ զրույցում ասաց Մակինյանը: