Եվրամիության հետ ինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան Անկախ պետությունների միությունն անվանել է անհաջողակների ակումբ՝ նշելով, որ Ուկրաինան ձգտում է դեպի հաջողակների ակումբ: «ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է: Մենք պետք է ձգտենք «հաջողակների ակումբին» միանալ: Իսկ ԱՊՀ-ն մարդկանց ակումբ է, որոնք չկարողացան քաղաքակիրթ ձևով բաժանվել միմյանցից», - ասել է նա «Եվրոպական ճշմարտություն» պարբերականին տված հարցազրույցում: Ըստ նԿուլեբայի ՝ «մարդիկ, ովքեր նույնիսկ բաժանվել չեն կարող, առավել ևս չեն կարող որևէ նոր բան ստեղծել»: «Հետևաբար, ինձ համար անձամբ ԱՊՀ-ն փակ պատմություն է», - նշել է Կուլեբան: