ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիսային տարածքներ, ՄԱԿ-ի կանոնադրության, Անվտանգության խորհրդի բանաձևերի և Աստանայի պայմանավորվածությունների կոպիտ խախտում է: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Բաշար ալ-Ջաաֆարին, դատապարտելով Թուրքիայի ներժուժումն այդ երկրի հյուսիսային տարածքներ, ասել է, որ Դամասկոսը երբեք չի ընդունի այդ կապակցությամբ Անկարայի արդարացումը: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը նշել է նաև, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին: Նա հավելել է. «Թուրքիայի ներխուժումը Սիրիա հյուսիս, խախտել է այդ երկրի տարածքային ամբողջականությունը և հարյուրավոր սիրիացիների զոհվելու և վիրավորելու պատճառ դարձել»: