24.11.2024
ՌԴ-ն որոշում է կայացրել ՀՀ իրավապահներին հանձնել Լևոն Սարգսյանին. դատախազություն
prev Նախորդ նորություն

HSBC բանկը ևս տույժեր չի կիրառի վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում

Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետեւանքով ստեղծված իրավիճակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի որոշ անհատ հաճախորդներ կարող են խնդիրներ ունենալ պարտավորությունները պայմանագրերով սահմանված կարգով կատարելու կապակցությամբ եւ նպատակ ունենալով աջակցել հաճախորդներին հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում` բանկը որոշել է՝


ա) 2020-ի մարտի 13-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ պարտավորության պայմանագրով սահմանված ժամանակացույցով վճարումներ չկատարելու դեպքում չկիրառել պայմանագրով սահմանված տուժանքները (տուգանքները, տույժերը եւ տուգանային տոկոսները),


բ) 2020-ի մարտի 13-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ անհատ հաճախորդների կողմից պարտավորության պայմանագրով սահմանված վճարման պարտավորության չկատարումը չհամարել ժամկետանց այդ թվում՝ տեղեկատվությունը ՀՀ Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի եւ ԱՔՌԱ Վարկային բյուրո տրամադրման առումով։


Սույն կետը չի տարածվում այն պարտավորությունների նկատմամբ, որոնք 2020-ի մարտի 13-ի դրությամբ եղել են 30 եւ ավելի օր ժամկետանց։


«Միեւնույն ժամանակ ստեղծված իրավիճակում բանկը պատրաստ է իր հաճախորդներին առաջարկել անհատական լուծումներ՝ անհրաժեշտության դեպքում հետաձգելով մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի եւ հաշվեգրվող տոկոսների մարումը, ինչպես նաեւ դիտարկել վարկի մարման վերջնաժամկետը երկարաձգելու հարց»,- նշում են բանկից:


Սույն ծանուցման կապակցությամբ, պարտավորության մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի եւ հաշվեգրվող տոկոսների մարումը հետաձգելու, ինչպես նաեւ մարման վերջնաժամկետը երկարաձգելու համար կարող եք բանկ դիմել`


- առցանց` ինտերնետային բանկային ծառայության հաղորդագրության միջոցով,
- նամակ ուղարկելով Բանկի էլեկտրոնային հասցեին` [email protected],
- զանգահարելով հեռախոսային կենտրոն +374 (60) 655 000 համարով, կամ
- եթե վերոնշյալ տարբերակները անհնար են` այցելելով մասնաճյուղ: