Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը՝ նշելով, որ բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ: Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը, իհարկե, խստիվ պահպանելով անվտանգության կանոնները: VERELQ-ը գրել էր, որ նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի օր առաջ ինքնամեկուսացել էր՝ նախարարության վարակակիր աշխատակիցների հետ շփում ունենալու պատճառով: Առաջին թեսի պատասխանը բացասական էր: