Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, հայտարարել է տնտեսագետ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«1. Մարդկային կորուստը շուրջ 7 մլրդ դոլար (զոհված և անհետ կորած զինծառայողներ՝ շուրջ 4500, 1-ին կարգի հաշմանդամներ շուրջ 5000, երկրորդ կարգի հաշմանդամներ շուրջ 6000, ֆիզիկապես առողջ, բայց արդեն հասարակության ոչ լիիրավ անդամ շուրջ 2000 մարդ) Եվրոպական Խորհրդի գնահատմամբ մեկ մարդու կյանքի արժեքը պետության համար կազմում է 3,1 մլն եվրո։
2. Հայաստան Համահայկական հիմնադրամն Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում կատարել է շուրջ 150 մլն դոլարի ներդրում։ Միայն մեր պայծառ և հպարտ բերդաքաղաք Շուշիում իրականացվել են 15 մլն դոլարի ծրագրեր։ Դա լոկ 15 մլն դոլարի կորուստ չէ . . . Միայն այստեղ հայ ժողովրդին հասցվել է 500 մլն դոլարի վնաս։
3. Մեր պաշտպանական համակարգին հասցվել է շուրջ 2 մլրդ դոլարի վնաս։
4. Սոթքի հանքավայր՝ շուրջ 8 մլրդ դոլար։
5. Արցախում կորցրած ՀԷԿ-երի արժեքը կազմում է շուրջ 600 մլն դոլար, սակայն դա 600 մլն դոլարի կորուստ չէ, հաշվի առնենք, որ զրկվել ենք համեմատաբար ցածր ինքնարժեքով էլ.էներգիա ստանալու հնարավորությունից, հաշվի առնենք, որ ՀԷԿ-երը նաև որոշակի էներգետիկ անվտանգության երաշխիք էին՝ փոքրիկ էներգետիկ անկախություն։
6. Պաշտոնական վիճակագրությամբ՝ Արցախում տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել, սա լոկ 150 հազար տոննա հացահատիկի կորուստ չէ, այլև մեր պարենային անվտագության բաղադրիչ մաս . . . Նախնական հաշվարկներով, հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող։ Տեղական թութունի 30%-ն արտադրվում էր Արցախում։ Պտուղ-բանջարեղենի որակական լավագույն արտադրանքը հայ ժողովրդին մատակարարվում էր Արցախ աշխարհից։ Կորցված տարածքներում գյուղմթերքի ոլորտում տարեկան արտադրվում էր շուրջ 300 մլն դոլարի պտուղ բանջարեղեն։ Արցախն ապահովում էր նաև Հայաստանի մսամթերքի պահանջարկի մի մասը։ Այստեղ հասցված վնասն առվազն 3 միլիարդ դոլար կկազմի։
7. «Զինծառայողների ապահովագրության» («1000 դրամների») հիմնադրամին առաջացրել է շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դոլարի պարտավորվածություն, այսինք պոտենցիալ հարկ վճարող ՀՀ քաղաքացիները պարտավոր են այս գումարը վճարել։
8. Բանկային համակարագը շուրջ 1 մլրդ դոլարի կորուստ ունի։
9. Արցախում գտնվող 15 հանքերից 10-ն այժմ թշնամու տիրապետման տակ են, այստեղ վնասը կազմում է շուրջ 3 մլրդ դոլար։
10. Ենթակուցվածքների (բնական մենաշնորհների՝ էլ.էներգիայի, գազի, ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների) վնաս՝ շուրջ 2 մլրդ դոլար։
11. Գործող («Կատարո» Գինու գործարան, «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի Իշխանաձորի մասնաճյուղ . . . ) արտադրությունների վնասը կազմում է շուրջ 100 մլն դոլար։
12. Մարդկային բարոյական նվազագույն վնասը կազմում է 3 մլրդ դոլար։
13. Տարածքների կորուստ . . . ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ! ! ! Այնուամենայնիվ նվազագույնը 7 մլրդ դոլարի վնաս (անտառներ, հող ու ջուր, բնակ ֆոնդ . . . )
14. Սփյուռքում ապրող մեր ՀՊԱՐՏ և ՀԱՂԹԱՆԱԿԱԾ հայրենակիցներին հասցված վնասն անգնահատելի է. ՀԱՂԹԱԾ ազգի ներկայացուցչից դարձել են պարտված ազգի ներկայացուցիչ։
15. Անգնահատելի են թշնամուն տիրապետման տակ անցած մեր հոգևոր և մշակութային արժեքներ ներկայացնող կոթողները»։