Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ խորհրդակցություններին: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: «Մանրամասները նոր ենք ճշտում: Ես կարող եմ հաստատել, որ, այո, նա կժամանի օրվա երկրորդ կեսին և կլինեն խորհրդակցություններ», - ասել է նա: Կրեմլի մամուլի ծառայությունը հինգշաբթի օրը հաղորդեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրել է Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ խորհրդակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ: