24.11.2024
Յոթ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Ֆիզուլիի, Ջաբրայիլի  Արցախ-Սյունիք հատվածներում
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 48 840 փախստական

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք Լեռնային Ղարաբաղի իրենց տներ են վերադարձել Հայաստանի տարածքից: Հունվարի 13-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 146 փախստական է տեղափոխվել:


Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 48 հազար 840 փախստական։


Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:


Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանչորս դիտակետերում:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: