25.11.2024
Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
prev Նախորդ նորություն

Ռազմագերիներին վերադարձնելու ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան. Մարուքյան

Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրները: Նման կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

"Գերիների վերադարձին հասնելու համար ջանքեր չենք խնայել մինչ օրս, իսկ Մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո պետք է մեր ջանքերն առնվազն կրկնապատկենք:

Կրկին կապ եմ հաստատել մեր միջազգային բոլոր գործընկերների հետ: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և գերության մեջ պահվող քաղաքացիական անձիք օր առաջ պետք է վերադարձվեն Հայաստան",- գրել է Մարուքյանը Facebook-ի իր էջում:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Փաշինյան, Պուտին, Ալիև եռակողմ հանդիպումը: Բանակցություններից հետո Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է մնալ չկարգավորված խնդիր: Նա նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը մինչև վերջ լուծված չէ, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը:


«Մեզ չհաջողվեց մինչև վերջ լուծել ռազմագերիների հարցը։ Սա շատ զգայուն հարց է, եւ մենք պետք է կարճ ժամանակում լուծենք այն», - ասել է նա։