Երևանը հաստատում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կժամանի Մոսկվա ավելի վաղ ծրագրված այցով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Նա հիշեցրել է, որ այցի մասին հայտարարվել էր անցած շաբաթ, նախքան ռակողմ հանդիպումը: "Սա արտգործնախարարի պաշտոնական այցն է Մոսկվա, նա կժամանի այսօր գիշերը: Այս պահին նա Երևանում է", - ասել է դեսպանը: