25.11.2024
Միայն բանակցված քաղաքական կարգավորումը հաշտություն կբերի Հրվ.Կովկասի տարածաշրջան. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արցախի տարածքների դեօկուպացիան հայկական կողմերի առաջնայնություններից է. ԱԳՆ

Հայկական կողմերի առաջնահերթությունը նաև Արցախի տարածքների դեօկուպացիայի ապահովումն է, ինչպես նաև իրենց տները հարկադրաբար լքած Արցախի քաղաքացիների վերադարձը իրենց բնակության վայրեր՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ երաշխիքները:


Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փակ քննարկումների մեկնարկից առաջ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։


Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այվազյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության օգտին։


«Հայաստանը պատրաստ է շարունակել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի վրա, մասնավորապես այն տարրերի, որոնք նշված են եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ», - հայտարարել է նախարարը: