22.04.2025
Դոլարը դրամի համեմատ արժևորվել է 8․5%-ով, սննդամթերքի գներն աճել են 7,2%-ով
prev Նախորդ նորություն

Միայն բանակցված քաղաքական կարգավորումը հաշտություն կբերի Հրվ.Կովկասի տարածաշրջան. ԱԳՆ

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:


«Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- հայտարարեց նա:


 


 

Արցախի տարածքների դեօկուպացիան հայկական կողմերի առաջնայնություններից է. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան