25.11.2024
Կառավարության ֆինանսական բլոկը Վահան Քերոբյանի դեմ դուրս եկավ, բայց որոշումն ընդունվեց
prev Նախորդ նորություն

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Արցախում վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 61 թեստավորում, հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:


«Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային, իսկ ծանր ձևերը՝ ստացիոնար պայմաններում: Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր:


Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից թեստավորման նպատակով 17923 նմուշառում է իրականացվել, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2031 անձի մոտ:


Արձանագրվել է մահվան 31 դեպք, որից 29-ի մոտ մահը գրանցվել է հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով»,- հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։