13.04.2026
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 108 դեպք, ապաքինվել՝ 471 մարդ
08.09.2020
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 108 դեպք, ապաքինվել՝ 471 մարդ

Սեպտեմբերի 8-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 108 դեպք, ապաքինվել՝ 471, մահացել՝ 3 մարդ: Բացասական թեստերի քանակը 1 756 է։ Դրական է կատարված թեստերի մոտ 5,8 տոկոսը։ Ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 44 953Առողջացածներ - 40 592Փաստացի բուժվողներ -3 182Ընդհանուր թեստեր - 221 041Մահվան ելքեր - 903Մահվան ելքեր այլ պատճառով – 276 Մահացած քաղաքացիների մասին առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է: