ՌԴ-ն կսատարի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության երկխոսության նախաձեռնություններին
Ռուսաստանն ամեն կերպ ողջունում է ադրբեջանցի և հայ հասարակական գործիչներից բխող մարդասիրական բնույթի նախաձեռնությունները։ Այս մասին հունվարի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ամեն կերպ կողջունեինք հայ եւ ադրբեջանցի մտավորականների միջեւ ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ հումանիտար բնույթի համատեղ միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով, նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովուրդներին եւ սկզբունքորեն Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին, ինչը նշանակում է նաեւ Ռուսաստանի Դաշնությանը: Ռուսական կողմն, անշուշտ, կաջակցի նման մարդասիրական ակցիաներին, եթե Բաքուն և Երևանը ցուցադրեն այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածությունը», - ասել է նա։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը սրվել է սեպտեմբերի 27-ին, այնտեղ ակտիվ մարտական գործողություններ են սկսվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: