24.11.2024
Վարչապետը Արսեն Թորոսյանից հրաժարականի դիմում չի ստացել
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայից հետո հումանիտար ճգնաժամ է առաջացել. Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի տեղավորման, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ հակամարտության էսկալացիայից հետո տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:


«Պատերազմից հետո մեզ մոտ հումանիտար ճգնաժամ է, և սոցիալական հարցերը շատ սուր են դարձել։ Ի հայտ գալուն պես մենք լուծում ենք առաջացող խնդրահարույց հարցերը՝ ինչպես մեր ուժերով, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների օգնությամբ, Հայաստանի Հանրապետության, ռուս խաղաղապահների օգնությամբ», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թանդիլյանը։


Մասնավորապես, պարզաբանել է նա, այժմ սուր է դրված փախստականների համար բնակարանի հարցը, սակայն տարածաշրջանում արդեն սկսել է աշխատել նրանց վերաբնակեցման ծրագիրը: «Մենք արդեն սկսել ենք խնդրահարույց հարցեր լուծել, նաև կարող ենք խոսել երկարաժամկետ նախագծերի մասին», - ասաց Թանդիլյանը:


Նա ընդգծել է, որ այժմ նույնպես սուր է դրված անվտանգության հարցը։ Նախարարը հիշեցրել է չորեքշաբթի շփման գծում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողի վիրավորվելու մասին։