24.11.2024
Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայից հետո հումանիտար ճգնաժամ է առաջացել. Մանե Թանդիլյան
prev Նախորդ նորություն

Գեներալական Առանձնատների յուրաքանչյուր աղյուս՝ զինվորի կյանք. Անդրանիկ Քոչարյան

Լրագրողների այն դիտարկումը, թե գործող իշխող թիմին մեղադրում են անվանի զինվորականներին վարկաբեկելու մեջ, հունից հանել է իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանին։


Նրա խոսքով՝ գեներալները, որոնց վկայակոչում են լրագրողները, «փոշիացրել են իրենց հերոսական անցյալը», երբ թաղված են եղել կոռուպցիայի մեջ եւ սկսել են թանկարժեք առանձնատներ կառուցել իրենց համար: «Այդ Առանձնատների յուրաքանչյուր աղյուս մեր մեկ զինվորի կյանքն է», - ընդգծեց պատգամավորը:


Նա լրագրողներին առաջարկել է «գնալ եւ նայել 14 գեներալների առանձնատներին» եւ հարցրել, թե ինչ միջոցներով են դրանք կառուցվել։


«Կարող է արդյոք Սեյրան Օհանյանը (ՀՀ պաշտպանության նախկին նախարար-խմբ.) բացատրել, թե ինչ միջոցներով է նա ձեռք բերել Վահագնի թաղամասի էլիտար առանձնատունը։ Ոչ, չի կարող։ Իսկ Աշոտ Պետրոսյանը։ Ես հիմա չեմ ուզում մեղավորներ փնտրել, բայց ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը հարց տա, թե ինչու այդ պատերազմը չդարձավ Սարդարապատ»- եզրափակեց նա։