«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Այս մասին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նրա խոսքով, Աբգարյանը կշարունակի ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները: