ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կայցելեն Հայաստան: 24News-ի տեղեկություններով՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին: Այցի հստակ օրակարգ չի նշվում, սակայն հայտնի է, որ ծրագրվում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պատվիրակության կազմում են նաեւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Պատվիրակությունը Հայաստանում կմնա մի քանի ժամ: