18.06.2026
Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
08.10.2020
Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ հրամանագիր է ստորագրել Արգիշտի Քյարամյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից», - ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով Միքայել Համբարձումյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի. Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող», - ասված է նախագահի հրամանագրում: