28.07.2025
Արման Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ
prev Նախորդ նորություն

Հադրութի, Սղնախի և Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի աճյուն

Հունվարի 11-ին Հադրութի, Սղնախի և Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։


Նրա խոսքով, քաղաքացիական անձի մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից, հարազատները ճանաչել են տղամարդուն:  


Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների արդյունքում մարտական գործողությունների վայրերից դուրս է բերվել 1222 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն:


 

Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին