ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել։ Այս մասին ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ:«Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։