24.11.2024
«Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 157 նոր դեպք

Հայաստանում հունվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 157 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162288 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 609930 վերջին մեկ օրում` 1025 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 8782 պացիենտ. մեկ օրում նվազել է 408-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 149873 անձ` վերջին մեկ օրում 561 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 2931 է: