Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից 24 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուսական խաղաղապահ զորակազմով ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 218 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդամենը 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 48 459 մարդ։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում (2020 թ. նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրվել են 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 տնաշինություն, այդ թվում 22 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 23 087 պայթուցիկ առարկա:
Ստեփանակերտից 33 կմ հյուսիս-արևմուտք գտնվող վանք բնակավայրում ռուսական արտագնա բժշկական բրիգադով ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 18 տեղացի բնակիչների, այդ թվում՝ երկու երեխայի: Ընդամենը ռուս զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի 1 218 բնակիչների, այդ թվում 155 երեխաների օգնություն են ցուցաբերել։
Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհայտ կորած անձանց մասին տեղեկությունների հավաքագրման թեժ գծին, նրա աշխատանքի մեկնարկից ի վեր, ստացվել է 574 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։
Ռուս խաղաղապահների բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցների պահպանմամբ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: