25.11.2024
Մհեր Գրիգորյանը կգլխավորի Ադրբեջանի և ՌԴ հետ ստեղծվող աշխատանքային խումբը
prev Նախորդ նորություն

Պարտված առաջնորդը չի կարող լուրջ բանակցություններ վարել. Միքայել Մելքումյան

Նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպումները ցույց տվեցին, որ պարտված առաջնորդը չի կարող լուրջ բանակցություններ վարել։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքները։


Նրա խոսքով, եթե հայկական կողմն ինչ-որ պահանջներ ու առաջարկություններ ուներ, դրանք լուրջ չընդունվեցին բանակցությունների կողմերից ոչ մեկի կողմից: Արդյունքում Հայաստանին պարտադրվեց այն, ինչ ի սկզբանե քննարկվել և համաձայնեցված էր։ «Այլ կերպ ասած՝ պարտվողական քաղաքականության ծրագիրը շարունակվում է», - վստահ է Մելքումյանը։


Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները՝ շարունակեց նա, վարչապետի հրաժարականի պահանջները մնում են արդիական։ «Իշխանության պետք է գան նոր մարդիկ, ովքեր կկարողանան արժանապատիվ կերպով ներկայացնել երկիրը բանակցություններում և նոր լիցք ու նոր բովանդակություն հաղորդեն Ռուսաստանի հետ հարաբերություններին», - կարծում է պատգամավորը:


Նա նշել է, որ նոր իշխանությունները պետք է վերանայեն եւ ընդլայնեն պաշտպանության ոլորտում համագործակցության մասին պայմանագիրը, դիտարկեն Հայաստանում «եւս մեկ, գուցե նաեւ երկու ռուսական ռազմակայանների տեղակայման հնարավորությունը»:


Խոսելով հանդիպման արդյունքների մասին՝ Մելքումյանը նշել է, որ սահմանների բացումն ու ճանապարհների կառուցումը «հայ տղաների արյան վրա ոչ մեկին պետք չէ»: Ադրբեջանում մեծ քանակությամբ հայ ռազմագերիների առկայության պայմաններում սահմանների բացման մասին խոսակցությունները պատգամավորին կասկածելի են թվում։


Նա նշել է, որ երկաթուղային հաղորդակցության կառուցումը նույնպես կասկածելի է թվում տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից, առնվազն այն տեսանկյունից, ինչպես փորձում են այն ներկայացնել իշխող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները: Հարցը պարունակում է բազմաթիվ անորոշություններ՝ սկսած այն բանից, թե ինչպես է հայկական կողմը օգտագործելու այդ հաղորդակցության ուղին՝ ավարտած, թե ինչպես է ընթանալու երթուղին։