24.11.2024
Ինչի՞ վրա եք հրճվում. Մարուքյանին զարմացրել է մոսկովյան այցի մասով իշխանականների արձագանքը
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք

Հունվարի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162643 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 611815 վերջին մեկ օրում` 1885 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 8393 պացիենտ. մեկ օրում նվազել է 389-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 150602 անձ` վերջին մեկ օրում 729 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2941 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 707 է: