24.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում անհայտ կորածների մասին "Թեժ գծին " 575 զանգ է ստացվել

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:


Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների մասին տեղեկությունների հավաքագրման "թեժ գծին", աշխատանքի սկզբից, անհայտ կորած անձանց մասին ստացվել է 575 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։


Նշվում է նաև, որ մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 235 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Ընդամենը 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 48 694 մարդ։