2020 թվականին Ավստրալիայում և Էֆիոպիայում կբացվեն ՀՀ դեսպանատներ: Այս մասին ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով, Ավստրալիայում դեսպանատան բացման հարցը վաղուց իրենց օրակարգում է և հաջորդ տարի կառավարությունը մտադիր է դա անել: Բացի այս, առաջնահերթություն է նաև Էֆիոպիայում դեսպանատան բացումը: Աֆրիկյան այս երկրում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու գործընթացը կմեկնարկի արդեն 2020 թվականի սկզբին: