Համացանցում սենսացիոն տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ հայերը անարգել այցելել են Բաքու: Ավելին նրանք ազատորեն այնտեղ նկարահանումներ են արել, գրում է Infoport.am-ը: Տեսանյութի հեղինակները նշում են, որ Բաքուն հին հայկական քաղաք Ատրպատականն է: Վերջում նրանք «ողջույններ» են հղում Ադրբեջանի ոստիկանությանը և հատուկ ծառայություններին: «Մինչ նոր հանդիպում», - խոստանում են տեսանյութի հեղինակները Ադրբեջանի հատուկ ծառայություններին: Թե ինչպես են հայերը հաղթահարելով բոլոր հնարավոր և անհնարին արգելքները հայտնվել Բաքվում՝ մնում է առեղծված: