20.04.2025
Կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԳԴՀ ԱԳ նախարարությունների միջև
prev Նախորդ նորություն

Նաիրա Զոհրաբյանը Պետդումայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը

Ռուսաստանի Պետական Դումայում եւ ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» եւ ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որեւէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


Պատգամավորը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում.

"Ռուս իմ գործընկերներին եմ փոխանցել ռազմագերիների եւ գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որը ուղարկվել է նաեւ Եվրոպական դատարան, եւ վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար։

Բնականաբար, քննարկել ենք նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները",- գրել է նա։


 


 

Հայ ժողովրդին ներշնչում են, որ ունի ընդամենը կա՛մ հնի, կա՛մ ներկայի ընտրություն. Ասրյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար