26.04.2024
Նաիրա Զոհրաբյանը Պետդումայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը
prev Նախորդ նորություն

Հայ ժողովրդին ներշնչում են, որ ունի ընդամենը կա՛մ հնի, կա՛մ ներկայի ընտրություն. Ասրյան

Հայաստանը և Հայաստանի քաղաքական դաշտն այլևս այն չեն, ինչ կային մինչև 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմը: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:


"Պատերազմից հետո հայ ազգը, ցավոք, կորուստների ու պարտության գնով զարթնեց թմբիրից՝ հասկանալով, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե անցյալի արատները մերժող, նոր և հզոր Հայաստանի կառուցմանը միտված հեղափոխություն էր, այլ արևմտյան գործակալների ու դրածոների կազմակերպած, Հայաստանը կործանելու և Արցախը թուրքին հանձնելու ծրագրով կոդավորված հեղաշրջում, իսկ ՀԱՅԸ՝ հակազգային ու հայաստանակործան այդ ներկայացման անգիտակից մասնակիցն ու հանցակիցը:

Հայրենիքի կորստի ցավից գալարվող ու հուսահատության շեմին հասած Հայ ազգին, որն այլևս մերժում է Հայաստանի գործող ամերիկահպատակ ու թրքապաշտ իշխանությանը, հիմա էլ փորձում են մանիպուլյացիաների միջոցով ուղղորդել դեպի նախորդ՝ կոռումպացված, թալանչի, զորացրված իշխանություններ: Ժողովրդին փորձում են վախի ու սարսափի ներարկման միջոցով ներշնչել, որ ինքը չունի զարգացող պետություն և ազգային-քրիստոնյա հասարակություն կառուցելու հեռանկար, ու առավելագույնն, ինչին ինքը կարող է հավակնել, ընդամենն անվտանգ գոյություն քարշ տալն ու ֆիզիկական թշվառ գոյության պաշտպանությունն է լինելու:

«Ոչինչ, որ նախկին իշխանությունների ժամանակ չկար արդարություն, այսինքն, Հայաստանը կոռումպացված էր ու դատապարտված անհեռանկար գոյության, բայց գոնե դուք և ձեր երեխաները համեմատաբար պաշտպանված էիք և կարող էիք հույս ունենալ՝ մինչև ծերություն քարշ տալ ձեր անիմաստ ու անհեռանկար գոյությունը»,-ահա՛ սա է Հայաստանի նախկին իշխանությունների թալանչի ու Հայրենիքի պաշտպանությունից փախած մարդկանց կողմից, այսպես կոչված, ընդդիմադիր քարոզչության ողջ իմաստը:


Հայ ժողովրդին փորձում են ներշնչել, որ ինքը Հայաստանի քաղաքական այսօրվա դաշտում ունի ընդամենը կամ-կամ-ի ընտրության հնարավորություն. կա՛մ նորից ընտրում է քաղաքական գերեզմանից արձակուրդ եկած քաղաքական դիակ, ամերիկահպատակ Փաշինյան Նիկոլին՝ իր սորոսածին լակոտակրատիայով, կա՛մ էլ Հայաստանի նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած մարդկանց:

«Հայոց Արծվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մերժո՛ւմ է Հայ ժողովրդին պարտադրվող այս կեղծ ու արհեստածին երկընտրանքը, հայտարարելով, որ մերժված անցյալի ու խայտառակ ներկայի միջև ընտրությունը պետք է կատարվի հօգուտ հզոր և արժանապատիվ ապագայի, հօգուտ ազգային քրիստոնեական արժեքներ դավանող և սրբորեն պահպանող Ազգային-Քրիստոնյա բևեռի՝ ի դեմս «Հայոց Արծվներ. Միասնական Հայաստան» կուսակցության:

Հայաստանում, առաջիկա Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին, Հայ ժողովուրդը պետք է արդար ընտրություն կատարի անցյալի, ներկայի և ապագայի միջև, և մենք առավել քան վստահ ենք, որ արդար ընտրությունը լինելու է հենց Ազգային-Քրիստոնյա արժեքները՝ Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, դավանող, դրանք սրբորեն պահպանող և տարածող, Հայաստանի և Հայ ազգի անվտանգությունն անսասան պաշտպանող «Հայոց Արծիվների» օգտին",- ասված է հայտարարության մեջ:


 

Սյունիքում կկայանա անվտանգային հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online