20.04.2025
Հայ ժողովրդին ներշնչում են, որ ունի ընդամենը կա՛մ հնի, կա՛մ ներկայի ընտրություն. Ասրյան
prev Նախորդ նորություն

Սյունիքում կկայանա անվտանգային հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Այսօր՝ փետրվարի 19-ին Սյունիքում կկայանա Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, հայտնում է «Փաստինֆո»-ն:


Նիստին մասնակցելու են փոխնախարարներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ պատգամավորներ.


«Նիստը տեղի կունենա Գորայքում: Նիստի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրներն արձանագրելն է, օպերատիվ կերպով այդ խնդիրներին լուծում տալը, իսկ այն խնդիրները, որոնք օպերատիվ լուծման ենթակա չեն, կներկայացնենք կառավարություն»,-ասել է Արմեն Խաչատրյանը։


Սյունեցի պատգամավորը հայտնել է նաեւ, որ սա աշխատանքային խմբի երրորդ նիստն է:


Հիշեցնենք, որ Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբը ստեղծվել է վարչապետի որոշմամբ՝ հունվարի 15-ին:


Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս օրերին զրուցել է Սյունիքի տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, որոնք ահազանգել են անվտանգային բազմաթիվ խնդիրների մասին: Ադրբեջանցիները շարունակում են մետր առ մետր առաջ գալ, արձակել կրակոցներ, որի հետեւանքով գյուղացիները վախենում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվել, սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, որի հետեւանքով որոշ բնակիչներ լքում են իրենց բնակավայրերը։


 


 


 

ԿԳՄՍ նախարարությունն արմատապես փոխում է բուհերի ընդունելության կարգը. նախագիծ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար