1.11.2024
Հարուցվել է քրգործ՝ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստով
31.10.2019
Հարուցվել է քրգործ՝ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստով

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս: Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նշենք, որ Դավիթ Սանասարյանը այս պատմության մասին առաջին հրապարակմանը արձագանքեց, թե սա հերթական շառն է և հերքեց, թե վրաերթի է ենթարկել երեխայի: Նա նույնիսկ բորբոքված գրեց, թե՝ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ»։ Սակայն մեկ օր անց, երբ հերքելն այլևս անհնար էր, քանի որ երեխայի թե՛ ծնողը, թե՛ հենց երեխան տեսանյութով պատմել էին կատարվածի մասին, ինչպես նաև համացանցում հայտնվեց հիվանդանոցից լուսանկար, որին Դավիթ Սանասարյանը պարզ երևում է, ներկայացրեց իր տեսակետը, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Բայց նաև հայտարարեց. «Հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով. պետք է պատասխանատվության ենթարկեն, որ անմեղ մարդկանց նկատմամբ շառ չանեն կամ քաղաքական կինոների մեջ դերակատարում չստանձնեն։ Ցավում եմ, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել` փող շորթել փորձելու համար»: Սակայն որքանով տեղյակ ենք՝ Դավիթ Սանասարյանը որևէ հաղորդում չի ներկայացրել, փոխարենը իր դեմ քրեական գործը հարուցվեց աղմկահարույց այս բացահայտումից շուրջ երեք շաբաթ անց: