21.04.2025
Արցախում այսօր ևս դադարեցվել են փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները
prev Նախորդ նորություն

Ընդլայնվել է վնասվածք, խեղում ստացած զինծառայողների աջակցության շահառուների շրջանակը․ ՊՆ

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:


ՊՆ-ից հայտնում են, որ աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները:


Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով.


1. սոցիալական քարտի համարը (ՀԾՀ),


2. նույնականացման քարտի (երկկողմանի) կամ անձնագրի պատճենը,


3. հիվանդության էպիկրիզի պատճենը,


4. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճենը,


5. հեռախոսահամարը,


6. բնակության հասցեն:


Հարցերի համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծի 1-28 հեռախոսահամարով:


 

Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ. սահմանագիծն անհրաժեշտ է կահավորել. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
21.04.2025
Քրիստինե Վարդանյանը Թուրքիայի դրոշի այրման մասին. «Սա քաղաքական դիրքորոշման արտահայտում է»