24.11.2024
Տարոն Չախոյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 191 նոր դեպք. 5 մարդ մահացել է

Հայաստանում փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 191 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170011 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 697288 վերջին մեկ օրում` 2931 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 4266 պացիենտ. մեկ օրում նվազել է 27-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 161790 անձ` վերջին մեկ օրում 213 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3158 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 797 է: