Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր երախտագիտությունն է հայտնել Լիտվային, Իտալիային, Ռուսաստանին ու Ֆրանսիային Հայաստանին աջակցելու համար՝ բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար: «Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։ Շնորհակալ ենք մեր Սփյուռքին և Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժշկական առաքելություններ կազմակերպելու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում: