1.11.2024
Արա Բաբլոյանն ՀՔԾ-ում է. նրան կարո՞ղ է մեղադրանք առաջադրվել
28.10.2019
Արա Բաբլոյանն ՀՔԾ-ում է. նրան կարո՞ղ է մեղադրանք առաջադրվել

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում է: Հարցին՝ հնարավո՞ր է Բաբլոյանին մեղադրանք առաջադրվի, ՀՔԾ-ից չմեկնաբանեցին, գրում է ՀԺ-ն:   Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: