Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43: VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 663-ի: