23.11.2024
Քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը ու Արա Այվազյանը փետրվարի 17-ին բանակցություններ կվարեն Մոսկվայում՝ Այվազյանի Մոսկվա կատարվելիք աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:


Նշվում է, որ նախարարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանայինև միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Հատուկ ուշադրության կենտրոնում է գտնվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման հարցը՝ հումանիտար օժանդակության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման շեշտադրմամբ: