23.11.2024
Շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը. նախարար
prev Նախորդ նորություն

Անձրև, ամպրոպ, թաց ձյուն. եղանակը փոխվում է

Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին, 17-19-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:


Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-17-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին` 20-25 մ/վ, իսկ 17-ին` 25-30 մ/վ:


Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։



Երևան քաղաքում փետրվարի 20-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-19-ին, 20-ի գիշերը՝ թաց ձյուն: