8.09.2025
Դարձյալ երկրաշարժ Հայաստանում. Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիների կրակոցներից հետո Ագարակում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ

Ադրբեջանական կողմից հնչած կրակոցներից հետո Ագարակում ավելացվել է ռուս սահմանապահների եւս մեկ հենակետ։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը Facebook-ի իր էջում:


«Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարեւանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձնագրվել է հայ եւ ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների եւս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում»,- տեղեկանում ենք մարզպետարանի էջից։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանն ահազանգել էր, որ ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են համայնքին՝ մի կողմից դիրքերը մոտեցրել են 4 կմ, մյուս կողմից` 1կմ: Նրա խոսքով, ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում:


 


 


 

Ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին, ոչ թե սրանց. Սերժ Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը