23.11.2024
Արցախում մեկնարկել է տեղահանված բնակչության համար նախատեսված նոր բնակավայրի կառուցումը
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին և կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Պետրոսյանին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ ռազմական գործողություններից հետո մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում, և այս իմաստով կարևոր է ՀՀ Կառավրության հետ համագործակցված ու ներդաշնակ աշխատանքը։ Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը։