23.11.2024
Այդ դեպքում ինչի՞ համար էին այդ ծախսերը. Մարուքյանի հարցերը Սերժ Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Վեցնյակը հանդիպել է. ի՞նչ են քննարկել ընդդիմության լիդերները

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան ընդդիմության լիդերները հանդիպում են ունեցել:


Ըստ աղբյուրի՝ ներկա են եղել նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու իրենց կողմից առաջադրված ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ մեկ հարց են քննարկել փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի կազմակերպչական հարցերը:


Բանն այն է, որ լիդերները նպատակ ունեն այդ օրը բազմամարդ հավաք անել, ինչի համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Մեր տեղեկությունների համաձայն, այս պահին որոշված է, որ ընդդիմության լիդերները եւս պետք է ներկա գտնվեն հանրահավաքին ու ելույթներ ունենան:


Արդեն հստակ է, որ հանրահավաքին ներկա կգտնվեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը եւ նրանք նաեւ ելույթներ կունենան:


Արդեն որոշված է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ներկա կգտնվեն հանրահավաքին, բայց բեմահարթակներից ելույթներ չեն ունենալու, քանի որ քաղաքական լիդերները իրենց հանդիպման վերջին ժամանակ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ իրենց կուսակցության նկատմամբ դեռեւս անհանդուրժողականություն կա հանրության շրջանում ինչի համար, պետք է միառժամանակ ՀՀԿ-ականները ելույթներ չունենան: