20.04.2025
Արցախն առանց Էլեկտրականության Է մնացել վթարի պատճառով
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Արցախի շուրջ

Փետրվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:


Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ի թիվս այլ հարցերի, երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարություններում ամրագրված համաձայնությունների կատարման համատեքստում: 


«Համակարգել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման:


Գոհունակություն է արտահայտվել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: 

«Վրացական երազանքը» Իրակլի Ղարիբաշվիլիին առաջադրել Է Վրաստանի վարչապետի պաշտոնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար