Արա Սաղաթելյանը կալանավորվեց. Կարեն Բեքարյանի մասով որոշումը՝ այսօր
Փետրվարի 21-ին դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին 2 ամսով կալանավորեց: Միևնույն ժամանակ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Արա Սաղաթելյանի ձերբակալումը։
Սաղաթելյանի պաշտպանական կողմը բողոքարկելու է խափանման միջոցի ընտրությունը:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ այսպես կոչված "Գագիկ Սողոմոնյան" ֆեյքի գործի շրջանակներում ԱԱԾ-ն ձերբակալել էր Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին: Փետրվարի 21-ին Մհեր Ավագյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, իսկ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորվեցին:
Կարեն Բեքարյանի մասով դատարանը որոշումը կհրապարակի այսօր, ժամը 11։30-ին:
Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: