Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Մինչ այս պահը Գեղրքունիքը միակ մարզն էր, որտեղ չկար կորոնավիրուսով վարակման դեպք։ «Գեղարքունիք 1։ Ցավոք մենք այլևս միակը չենք...»,-գրել է մարզպետը։ Հայաստանում ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք է գրանցվել: Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ ապրիլի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 966 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ: Ապաքինվել է 173 անձ, 13 պացիենտ մահացել է: Ապրիլի 10-ի դրությամբ մահացածների թիվը՝ 12 էր: