Մոսկվան կարող է վերսկսել թռիչքները ԱՊՀ երկրների հետ մեկ ամսվա ընթացքում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին: «Որպես առաջնահերթություն քննարկվում են հոկտեմբերին ԱՊՀ երկրների մայրաքաղաքների հետ թռիչքները վերսկսելու մեխանիզմները: Խոսքը Նուր-Սուլթանի, Տաշքենդի, Բաքվի, Երևանի և այլոց մասին է», - ասել է աղբյուրը: Ըստ նրա, Մինսկի հետ օդային հաղորդակցությունը կարող է առաջինը վերսկսվել: «Դեռևս այդ հարցը մշակվում է երկու երկրների ավիացիոն իշխանությունների և փոխադրողների մասնակցությամբ: Թռիչքների վերսկսման ամսաթիվը դեռ որոշված չէ», - նշել է աղբյուրը: