8.07.2025
Պուտինն առաջարկում է ԵԱՏՄ-ում առանցքային ոլորտների համար մաքսատուրքերը զրոյացել
14.04.2020
Պուտինն առաջարկում է ԵԱՏՄ-ում առանցքային ոլորտների համար մաքսատուրքերը զրոյացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Եվրասիական միության տարածքում առանցքային ոլորտների համար բաղադրիչների և նյութերի մաքսատուրքերը չեղյալ հայտարարելու առաջարկով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Արժե մտածել տնտեսական և սոցիալապես կարևոր ոլորտների համար բաղադրիչների և նյութերի մաքսատուրքերը նվազեցնելու կամ զրոյացնելու մասին: Այդպիսով, օժանդակել մեր երկրների արդյունաբերական արտադրությանը, տնտեսության այն հատվածներին, որոնք առավելապես տուժել են համաճարակի հետևանքով», - ասել է Պուտինը ԵԱՏՄ առցանց գագաթնաժողովի ժամանակ: Նա պարզաբանել է, որ խոսքը, հիմնականում, օդային տրանսպորտի, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, զվարճանքի և ժամանցի, սննդի ոլորտների, մշակույթի և սպորտի մասին: Ռուսաստանի նախագահը համաձայն է նաև «կանաչ միջանցքների» գաղափարի ընդլայնման հետ, որը միտված է հեշտացնել ապրանքների տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ: