23.11.2024
Դա բացառապես մեր դաշնակցի ներքին գործն է. Կրեմլը՝ Հայաստանում իրավիճակի մասին
prev Նախորդ նորություն

Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ․ Մարուքյան

Հայաստանի Գլխավոր շտաբի գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


«ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ, քանի որ ստեղծված իրավիճակում նրանց կողմից վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնելը չի պարունակում ռազմական հեղաշրջման փորձին ներհատուկ հանցագործության, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված որևէ հանցակազմի տարր»,- գրել է Մարուքյանը։


Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։


Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության Հրապարակում։