23.11.2024
Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ․ Մարուքյան
prev Նախորդ նորություն

Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ

Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։ Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր եւ դավաճան քայլերի։ Այս մասին ասված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ:

"Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։

Կոչ ենք անում.

Մեր անդամներին եւ համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։

Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն եւ քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։

Ուժային կառույցների ղեկավարներին եւ աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները եւ հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին",- ասված է հայտարարության մեջ։


Ավելի վաղ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։


Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության Հրապարակում։